Շոյգուն Պուտինին զեկուցել է «Ազովստալում» գործողության ավարտի և Մարիուպոլի ամբողջական գրավման մասին
copy image url

Շոյգուն Պուտինին զեկուցել է «Ազովստալում» գործողության ավարտի և Մարիուպոլի ամբողջական գրավման մասին

Արտաքին 2 տարի առաջ - 23:48 20-05-2022
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գործողության ավարտի և ուկրաինացի զինյալներից «Ազովստալ» գործարանի ու Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Գործողության ավարտի և ուկրաինացի զինյալներից գործարանի ու Մարիուպոլ քաղաքի ամբողջական ազատագրման մասին ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է Կոնաշենկովը։

«Մարիուպոլի «Ազովստալ» մետաղագործական գործարանի տարածքը, որտեղ ապրիլի 21-ից արգելափակված էր «Ազով» նացիստական ​​կազմավորման ուկրաինացի զինյալների խումբը, ամբողջությամբ ազատագրվել է»,- հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը։

Կոնաշենկովի խոսքով, գործարանում գտնվող վերջին խմբի ավելի քան 500 զինյալներ հանձնվել են ուրբաթ. «Այսօր՝ մայիսի 20-ին, հանձնվել է զինյալների վերջին խումբը՝ 531 հոգի»:

Ամենից շատ դիտված