Կադիրովը հայտարարել է Մարիուպոլի գործարանի գրոհը սկսելու մասին
copy image url

Կադիրովը հայտարարել է Մարիուպոլի գործարանի գրոհը սկսելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 18:53 02-04-2022
Չեչեն զինծառայողները սկսել են Մարիուպոլի գործարանի գրոհը, իր Telegram ալիքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Կադիրովի պնդմամբ, «նացիստները, բանդերովցիները և մյուս տականքները փրկության ոչ մի շանս չունեն»։

Կադիրովը չի հստակեցրել, թե կոնկրետ որ գործարանի մասին է խոսքը, սակայն, ըստ ամենայնի, նկատի է ունեցել «Ազովստալը»։ Նախօրեին նա հայտարարել էր, որ այս ձեռնարկությունը «վերջին տեղն է, որտեղ թաքնվում են ավազակները»։