Մարիուպոլի քաղաքապետարանը հայտարարել է տարհանման ձախողվելու մասին
copy image url

Մարիուպոլի քաղաքապետարանը հայտարարել է տարհանման ձախողվելու մասին

Արտաքին 2 տարի առաջ - 19:08 23-04-2022
Մարիուպոլից տարհանումը հերթական անգամ խափանվել է, հայտնել է քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Գործակալության տվյալներով, Մարիուպոլի մոտ 200 բնակիչ պատրաստվում էր տարհանվել, սակայն ռուս զինվորականները մոտեցել են նրանց ու հրամայել ցրվել, քանի որ «հիմա գնդակոծություն կլինի»։

Միաժամանակ ՈՒՆԻԱՆ-ը գրում է, որ ռուս զինվորականներն իբր մարդկանց մեկ այլ խումբ են տեղափոխել օկուպացված Դոկուչաևսկ՝ արգելելով դուրս գալ ավտոբուսից։

Այն մասին, որ Մարիուպոլում խաղաղ բնակչության տարհանումը նախատեսվում է սկսել շաբաթ՝ կեսօրին մոտ, առավոտյան հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Ավելի ուշ ինքնահռչակ ԴԺՀ-ի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը պնդել է, որ «Ազովստալ» գործարանի ուկրաինացի պաշտպաններն ականանետերից կրակ են բացել մարդկանց հավաքի վայրում։