ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ, գիշերը ՌԴ ԶՈՒ-ն «ճշգրիտ հեռահար զենքերով», թևավոր հրթիռների կիրառմամբ, հարված է հասցրել ուկրաինական ռազմական օբյեկտներին։ Տեղեկացնելով հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ռուսական զինուժը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Նա նաև նշել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերի խմբավորումները, ռուսական բանակի կրակային աջակցությամբ, «շարունակում են զարգացնել հարձակման հաջողությունը»:
Կոնաշենկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բարձր ճշգրտության հարվածներով ոչնչացվում են միայն ուկրաինական ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։