Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվում է բազմալեզու սուրբ պատարագ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ պատարագը կղեկավարի Կարդինալների քոլեջի դեկանը՝ Ջովաննի Բատիստա Ռեն, որը կտևի մոտ մեկուկես ժամ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը ներկա են տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և այլոք։
Նշենք, որ Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։