Ուղիղ եթեր
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
copy image url

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին

Արտաքին 8 ամիս առաջ - 15:22 10-08-2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում մի քանի օդային թիրախ են ոչնչացրել, որոնք, ենթադրաբար, թռչում էին Ուկրաինայից։ Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БелТА գործակալությունը։

«Ժամը 19:04-ին հակաօդային պաշտպանության ուժերը Բելառուսի տարածքում՝1,5 կմ բարձրության և 6,5 կմ հեռավորության վրա մի քանի թիրախ են ոչնչացրել», - նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ կասկածներ կան, որ թիրախները հարվածային անօդաչուներ են եղել, որոնք թռչել են Ուկրաինայից։

Բելառուսի նախագահը հավելել է, որ Յարոսլավլի տարածքում խոցված օդային թիրախների մասին տեղեկությունը Մինսկն արդեն փոխանցել է Մոսկվային։ Նա նաև ընդգծել է, որ Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալու։

Ամենից շատ դիտված

21:07 Մենք մտավորականներ չունենք․ Մանսուրյանն ինքն է որոշում՝ խոսի՞, թե՞ ոչ. Աննա Մայիլյան
21:34 Գյումրիում վրաերթ է եղել Արթուր Ալեքսանյանի եղբոր մասնակցությամբ, կան տուժածներ
20:47 Երբ պետք է հեռանար Փաշինյանը․ կեցցե՛ այն հրաժարականը, որ վաղն է գալու
13:17 Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան, բարևներ զույգ էֆենդիներիդ․ Ռուբեն Մխիթարյան
09:04 Ինչո՞ւ Մանսուրյանը փշրեց հանրային հույսերն անտարբերությամբ 
12:53 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել
22:10 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին
23:53 Խնդրում ենք չհուսահատվել. լավ է մի փոքր ուշ, բայց վստահ և դրական արդյունքով. ԴՕԿ
07:27 Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. Ժողովուրդ
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ռազմիկ Պետրոսյան․ Լև Յաշինի դեմ․ Ելցինն ու Արցախի թթի օղին