ԵՄ երկրները նախատեսում են պատժամիջոցներ սահմանել ՌԴ 27 քաղաքացիների նկատմամբ՝ Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման դեպքում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ պատժամիջոցային ցուցակի ընդլայնմամբ զբաղվել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը։ Ընդ որում, Լեհաստանը և մի շարք այլ երկրներ առաջարկել էին պատժամիջոցներ սահմանել ՌԴ 55 քաղաքացիների նկատմամբ։
Թերթը նշում է, որ պատժամիջոցների նախնական ցուցակը կհստակեցվի՝ հաշվի առնելով դեպքերի զարգացումները։