Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանին անհրաժեշտ կլինեն ամիսներ, այլ ոչ թե տարիներ բազմաթիվ միջուկային մարտագլխիկներ ձեռք բերելու համար։
«Իրանն այնքան էլ հեռու չէ միջուկային զենք ունենալուց։ Մի քանի մարտագլխիկ պատրաստելու նյութն արդեն կա»,- ասել է նա Վաշինգտոնում Արտաքին հարաբերությունների ամերիկյան ոչ կառավարական խորհրդի (CFR) սեմինարի ժամանակ իր ելույթի ժամանակ։