Ռուսական «ներխուժման» մասին հարցին Բայդենը պատասխանել է Վալենտինի օրվա կապակցությամբ շնորհավորանքներով
copy image url

Ռուսական «ներխուժման» մասին հարցին Բայդենը պատասխանել է Վալենտինի օրվա կապակցությամբ շնորհավորանքներով

Արտաքին 3 տարի առաջ - 21:41 14-02-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարօրինակ է արձագանքել լրագրողների այն հարցին, թե, ըստ ԱՄՆ վարչակազմի, առաջիկա օրերին իսկապե՞ս կարող է տեղի ունենալ Ուկրաինա ռուսական «ներխուժումը»։

Լրագրողները հանդիպել են Բայդենին, երբ նա իր կնոջ հետ ուղղաթիռով ժամանել է Սպիտակ տուն՝ Քեմփ Դեյվիդում ունեցած հանգստյան օրերից հետո:

Լրագրողները սկսել են հարցերի տարափ, սակայն նախագահը չի կանգնել, որպեսզի պատասխաններ տա։

Հարցին, թե արդյոք ռուսական «ներխուժումն» Ուկրաինա ավելի մոտ է, քան երբևէ, Բայդենը իջեցրել է դիմակը և ասել. «Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը»,- հայտնում է Journalists' Pool-ը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը որևէ պատրվակ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար։