Մալխասն ու Ֆորշը այլևս չեն հետաքրքրվում քաղաքականությամբ
copy image url

Մալխասն ու Ֆորշը այլևս չեն հետաքրքրվում քաղաքականությամբ

Խոսք 3 տարի առաջ - 20:47 27-12-2021

Երգիչ, երգահան Ֆորշի և ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանի(Մալխաս)՝ որպես հին երևանցիների, Oragir.news-ը հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն նոր քաղաքապետի նշանակման և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կատարած աշխատանքի մասին. «Շնորհակալ եմ, որ ինձ չեք մոռացել, բայց ես հիմա այլևս չեմ պատասխանում նման հարցերի, բացի էդ էլ՝ հիմա 38 աստիճան տաքություն ունեմ, ի վիճակի չեմ պատասխանել Ձեր հարցերին, ես դրանց ոչ մեկի մասին բան չեմ ուզում ասել, կներեք»։

Երգիչ, երգահան Ֆորշն էլ ասաց. «Ես քաղաքական թեմաներով սկսել եմ հարցազրույցներ չտալ»։ Հիշեցնենք, որ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երևանի ավագանին ընդդեմ Մարությանի ստորագրահավաք էր իրականացրել, և վերջինիս անվստահություն հայտնելու հետևանքով նոր քաղաքապետ է նշանակվել Հրաչյա Սարգսյանը։

Քնարիկ Պետրոսյան