Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է։
«Metaratings»-ի տեղեկության համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվան են գերմանական երկու ակումբներ։ Ակումբների անունները հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ ակումբներից մեկի ներկայացուցիչը հանդիպել է «Կրասնոդարի» ղեկավար կազմի անձանցից մեկի հետ։
Էդուարդը կրասնոդարյան ակումբի սան է, ավարտված մրցաշրջանում գլխավոր թիմի կազմում 25 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։