Օրենքով գող Դավիթ Ջանգիձեն՝ Դաթո Կրասնոդարսկի մականունով, մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը։
Ջանգիձեն մահացել է Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում։
18 տարեկանում Ջանգիձեն պայմանական ազատազրկման է ենթարկվել կողոպուտի համար, ապա մի քանի անգամ կալանավորվել շորթման և թմրանյութեր պահելու համար։ Այս տարվա հուլիսին Ջանգիձեն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, որին հաջորդել է 1 տարվա ազատության սահմանափակում և 1 միլիոն ռուբլու տուգանք՝ «հանցավոր հիերարխիայում ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու համար»։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի հունիսից։ «Հանցավոր հիերարխիայում ամենաբարձր պաշտոնի համար» հատուկ պատիժ նախատեսող հոդվածը հայտնվել է միայն 2019թ.։
Կասկածյալի առնչությամբ հավաքագրված նյութերի ծավալը գերազանցել է 30 հատորը։