Նախորդ շաբաթ մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր
copy image url

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր

Ներքին 3 ժամ առաջ - 10:58 28-04-2025
Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Ապրիլի 21-ից ապրիլի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝

626՝ երեք վագոնանի,
1210՝ երկու վագոնանի,
990՝ մեկ վագոնանի։
Մաղթում ենք արագ և անխափան երթևեկություն։

Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։

Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։

Ամենից շատ դիտված