Չեխիայում նոր կառավարություն է ձևավորվել՝ առանց նախագահի
copy image url

Չեխիայում նոր կառավարություն է ձևավորվել՝ առանց նախագահի

Արտաքին 3 տարի առաջ - 12:42 03-11-2021

Չեխիայի հինգ կուսակցություններ համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ և հաստատել են օրակարգի առանցքային հարցերը, գրում է The Guardian-ը։

Երկրի նոր նախարարների կաբինետում կընդգրկվեն Քաղաքացիական դեմոկրատական ​​կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատները, «Ավանդույթ. Պատասխանատվություն. Բարգավաճում-09» կուսակցությունը, Չեխիայի ծովահենական կուսակցությունը և «Առաջնորդներ և անկախներ» կենտրոնամետ շարժումը:

Ըստ պարբերականի, կողմերի միջև ավելի քան 12 ժամ ընթացած բանակցություններից արդյունքում ի վերջո կոնսենսուս է ձեռք բերվել։ Հինգ կուսակցություններից բաղկացած կոալիցիան ստացել է Չեխիայի խորհրդարանի 200 մանդատներից 108-ը՝ ընդդիմություն դարձնելով նախկին իշխող ANO 2011 կուսակցությանը՝ վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ:

Ընդ որում, նոր կառավարության ձևավորումը տեղի է ունենում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հոսպիտալացման ֆոնին, որը փաստացի անհնարին է դարձնում այս գործընթացի ավարտը։ Պետության ղեկավարը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այցելուներ չի ընդունում և դեռևս նրա վիճակի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։