Չեխիայում մոտ 300 մարդ է տուժել պտտահողմից  
copy image url

Չեխիայում մոտ 300 մարդ է տուժել պտտահողմից  

Արտաքին 3 տարի առաջ - 11:05 25-06-2021

Չեխիայի հարավ-արևելքում գտնվող Հարավային Մորավիայի շրջանի Բրեկլավ և Հոդոնին քաղաքների տարածքում հունիսի 4-ին տեղի ունեցած պտտահողմի արդյունքում 32 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է Česká televize հեռուստաալիքը:

Առնվազն երեք մարդ զոհվել է բնական աղետի պատճառով, իսկ շտապօգնությունը 63 վիրավորի է տեղափոխել հիվանդանոցներ: Վնասվածներից շատերը տուժել են կարկուտից, որը, ըստ ականատեսների, թենիսի գնդակի չափ էր:

Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Համաչեկը հորդորել է քաղաքացիներին մնալ տանը և դուրս չգալ նոր փոթորիկների հավանականության պատճառով: