Ուղիղ եթեր
Կաթոլիկ քահանան նվիրատվությունները ծախսել է թմրանյութերի վրա
copy image url

Կաթոլիկ քահանան նվիրատվությունները ծախսել է թմրանյութերի վրա

Ավելին 3 տարի առաջ - 20:28 15-09-2021

Իտալիայում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քահանայի, որը զբաղվում էր թմրանյութերի վաճառքով և «սեռական ենթատեքստով» երեկույթներ կազմակերպելով: 40-ամյա Ֆրանչեսկո Սպագնեսին բռնվել է հանցագործության ժամանակ, երբ փորձում էր Հոլանդիայից հոգեմետ դեղեր ներկրել: Այժմ նա տնային կալանքի տակ է: Այս մասին հայտնում է La Nazione-ի տեղական հրատարակությունը:

Հետաքննության տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում հոգևորականը և նրա հանցակիցը երեկույթներ են կազմակերպել, որոնց մասնակցել են ծանոթության կայքերի օգտատերեր: Միջոցառումների համար նրանք գնել են կոկաին և գամմա-բուտիրոլակտոն, որոնք իտալական լրատվամիջոցները անվանել են «բռնաբարության դեղամիջոց»:

Ըստ թերթի՝ Սպագնեսին դեղեր է գնել ծխականների կիրակնօրյա նվիրատվություններից:

Միաժամանակ նշվում է, որ քահանան իր քարոզներում ծխականներին բարեգործության է կոչել: Խնջույքներին թմրանյութերն անվճար էին, սակայն երբեմն վճարել են: