Բրիտանական inews թերթի փոխանցմամբ՝ դանիացի ծխական քահանան 15 տարվա ազատազրկման է դատապարտվել իր կնոջը սպանելու համար:
Ըստ թերթի՝ 45-ամյա Թոմաս Գոթհարդը հարվածել և խեղդել է 43-ամյա կնոջը՝ Մարիա Ֆրոմ Յակոբսենին, այնուհետև նրա մարմինը լուծել է թթվի մեջ: Նա խոստովանել է սպանությունը, պնդելով, որ իր մեթոդները արտացոլում են ամերիկյան Breaking Bad սերիալի մի դրվագը:
«Նա արժանի չէր այս ճակատագրին: Ես մեղավոր եմ բոլորիդ ստելու և խաբելու մեջ: Ես իսկական սրիկա էի: Ես կյանքս ուղարկեցի խավարի մեջ, որտեղ ուզում եմ մնալ: Ոչ ոք չպետք է խղճա ինձ», - ասել է Գոթհարդը:
Տղամարդը նաև խոստովանել է, որ նման քայլի է դիմել, քանի որ հարաբերություններ է սկսել մեկ այլ կնոջ հետ, ում նա «խելագարի պես սիրահարված էր» և վախենում էր, որ ամուսնալուծությունը խնդիրներ կառաջացնի իր երեխաների հետ:
Յակոբսենի անհետանալու մասին հայտնել է նրա քույրը, իսկ Գոթհարդը սկզբում ոստիկաններին ասել էր, որ տնից ընկճված է դուրս եկել՝ թողնելով հեռախոսը և բանկային քարտերը: Երեք շաբաթ անց նա բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ քննիչները զույգի տանը աղաթթու են հայտնաբերել: