Հույն քահանան Պապին հերետիկոս է անվանել

Արտաքին 3 տարի առաջ - 12:39 05-12-2021

Հունաստանում տարեց քահանան երեք անգամ հերետիկոս է անվանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ով եկել է Հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ջերոմ արքեպիսկոպոսի հետ հանդիպման։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է Reuters-ը։

«Պապ, դու հերետիկոս ես», - բղավել է քահանան, երբ Ֆրանցիսկոսը քայլել է դեպի Աթենքի արքեպիսկոպոսության շենքը:

Ոստիկանները բռնել են նրա թեւերից ու մի կողմ քաշել։

«Հռոմի պապի ժամանումը Հունաստան անընդունելի է, նա պետք է զղջա»,- լրագրողներին բացատրել է իր արարքը քահանան։

Ֆրանցիսկոսը Հունաստան է ժամանել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին՝ եռօրյա այցով։

Ավելի վաղ պոնտիֆիկոսը Միջերկրական ծովն անվանել էր «մեծ գերեզմանոց», որի ջրերում հսկայական թվով անօրինական միգրանտներ են զոհվում։ Պատերազմից և աղքատությունից փախչող փախստականները բնակություն են հաստատում մայրցամաքի ափերին և այլուր, որտեղ նրանք բախվում են թշնամանքի և նույնիսկ շահագործման, այլ ոչ թե հյուրընկալության։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է