Օրակարգ. Փաշինյանն Ալիևից փակ ծրար է ստացել. Աննա Մկրտչյան

Օրակարգ Ներքին Արտաքին 4 ժամ առաջ - 20:00 28-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Աննա Մկրտչյանի հետ զրուցել ենք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների, մասնավորապես՝ իշխանափոխության անհրաժեշտությանը և ՀՀԿ-ի ծրագրերի, իշխանականների արձագանքների, ընդդիմադիր թևերի շրջանում առկա լարվածության, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քննադատությունների և ի պատասխան դրանց հնչող արձագանքների, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական մակարդակով միջոցառումներ չկազմակերպելու, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աննա Մկրտչյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից փակ ծրար է ստացել։

«Մի պարզ իրականություն կա մեր էսօրվա՝ կներեք բառիս համար, բայց թշվառ գոյության վերաբերյալ։ Մենք բոլորս, մեր աչքի առաջ է եղել. «Շուշին՝ դժգույն դժբախտ», «Արցախը՝ Ադրբեջան», «Հայաստանի սուվերեն տարածքների, 30% Սև լճի համար, էն սարի վրա, որտեղ 6 ամիս ձյուն ա, ես կռիվ չեմ անելու» արտահայտությունները, էտ ամեն ինչ տեսե՞լ ենք չէ, ԳՇ Պետը՝ «ադրբեջանցիները կսովածանան ու հետ կգնան» և էլի մի շարք նվաստացուցիչ իրականություններ։ Եվ դրան ինչն էր նախորդում. Մի հրապարակային տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ինչ-որ մի փակ ծրար է փոխանցվել։ Էս հրապարակային տեղեկությունն արդեն 5-6 տարի է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում կա, և մենք ոչինչ չենք կարողանում անել»,- ասաց նա։

Անդրադառնալով Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպին՝ ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Նիկոլն ու «Էրատոն» պղծում են հայ ժողովրդի սրբավայրերը:

Մանրամասները՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված