Քիմ Քարդաշյանը Instagram Stories-ին պատմել է, որ Լոս Անջելեսի պլաստիկ վիրաբուժության կլինիկայում անցել է ռադիոմիկրոնեդլինգ` դեմքի տարիքային պիգմենտացիայից ազատվելու համար:
Աստղը կոսմետոլոգ Աշկար Գավամիի հետ մի տեսանյութ է տեղադրել և հաղորդել է, որ հիացած է ռադիոմիկրոնեդլինգով.
«Ես հիացած եմ, որովհետև ես իսկապես տարիքային բծեր ունեմ, և դրանք կհեռացվեն», - ասել է Քիմ Քարդաշյանը: Նա ավելացրել է, որ դրանք շպարի տակ չեն երևում և խոստացել է լվանալ դիմահարդարումը մինչ պրոցեդուրան:
Ռադիոմիկրոէնդիլինգի գործընթացում կոսմետոլոգը մաշկի վրա գործում է միկրոասեղների օգնությամբ, որոնց միջոցով երկբևեռ ռադիոիմպուլսներ են հաղորդում:
Անցյալ տարի Քիմ Քարդաշյանը դատապարտվել է սոցիալական ցանցերում պարծենալու համար այն բանից հետո, երբ օգտատերերը նրան քննադատել են համաճարակի ֆոնին իր 40 -ամյակի տոնակատարության համար, որը նա անցկացրել էր մասնավոր կղզում: