Հոլիվուդյան հայտնի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Instagram- ում նոր տեսանյութ է հրապարակել: Աստղը ցույց է տվել, թե ինչպես են ընթանում իր մարզումները:
«Ես հիանալի մարզվեցի ընկերոջս՝ Մայքլ Ռիգանի հետ, և մենք խոսեցինք այն մասին, որ մեզ մարզվելու ծրագիր է անհրաժեշտ ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ է շրջակա միջավայրի ախտոտմանը վերջ դնելու ծրագիրը», - գրել է Շվարցենեգերը: