Ռուսաստանը պայմանագիր կստորագրի Թուրքիային С-400- ի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ
copy image url

Ռուսաստանը պայմանագիր կստորագրի Թուրքիային С-400- ի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 13:53 23-08-2021

Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել С-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման շուրջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը:

«Ինչ վերաբերում է С-400 համալիրին, խորհրդակցությունները շարունակվում են: Կարծում եմ, որ դա արդեն վերջնական փուլում է, և մոտ ապագայում մենք կսկսենք գործընկերների հետ պայմանագրի ձևակերպումը և ստորագրումը», - ասել է նա:

Միխեևը հավելել է, որ վերջերս «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվիրակությունը այցելել է պաշտպանական ցուցահանդես Թուրքիայում, որտեղից «հարցման լավ ծրագիր» են բերել:

Ամենից շատ դիտված