ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
copy image url

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Արտաքին 6 ժամ առաջ - 10:33 20-04-2025
Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

«Այսօր (նկատի ունի երեկ՝ ապրիլի 19-ին - խմբ.) Հռոմում, բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը տևեց ավելի քան չորս ժամ, մենք շատ լավ առաջընթաց գրանցեցինք ուղղակի և անուղղակի քննարկումներում»,- մեջբերում է ABC հեռուստաալիքը վարչակազմի ներկայացուցչի խոսքերը։

«Մենք պայմանավորվեցինք կրկին հանդիպել հաջորդ շաբաթ և երախտապարտ ենք մեր օմանցի գործընկերներին բանակցություններին աջակցելու համար, ինչպես նաև մեր իտալացի գործընկերներին այսօր մեզ հյուրընկալելու համար»,- հավելել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին, Օմանի միջնորդությամբ Հռոմում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը:

Ամենից շատ դիտված