«Ermenihaber»-ը տեղեկացնում է, որ ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվի:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից S-400 համակարգերի գնման որոշումը հակասում է նրա պարտավորություններին որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակցի: Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ը անհամատեղելի է F-35-ի հետ, և Թուրքիան այդ պատճառով հեռացվել է կործանիչների ծրագրից»: