Վրաստանը ԱՄՆ-ից գնել է «Ջավելին»-ների լրացուցիչ խմբաքանակ
copy image url

Վրաստանը ԱՄՆ-ից գնել է «Ջավելին»-ների լրացուցիչ խմբաքանակ

Արտաքին 2 տարի առաջ - 14:58 02-06-2022
Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2022 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ից գնել է «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակ։ Այս մասին ասվում է Վրաստանի խորհրդարանին ներկայացված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ամենամյա զեկույցում։

Ընթացիկ հունվարին Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է ձեռք բերել ամերիկյան «Ջավելին»-ների լրացուցիչ խմբաքանակ՝ ավելի քան 26 մլն դոլար արժողությամբ։

Ամենից շատ դիտված