Վրաստանի խորհրդարանը զեկույց է հրապարակել 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի մայիս ընկած ժամանակահատվածի կառավարության ծրագրի վերաբերյալ, որում նախանշված է ԱՄՆ-ից Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի գնումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորման շրջանակում շարունակում է պաշտպանության ուժերի ստորաբաժանումների վերազինման և ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու գործընթացը։ 2022 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարությունը համաֆինանսավորման միջոցով արդեն ձեռք է բերել Javelin-ի լրացուցիչ խմբաքանակ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։