Իռլանդիայում պատմաբանները ոչխարների հոտ են «աշխատանքի ընդունել»
copy image url

Իռլանդիայում պատմաբանները ոչխարների հոտ են «աշխատանքի ընդունել»

Ավելին 3 տարի առաջ - 20:42 28-07-2021

.

Իռլանդացի պատմաբաններն ու կամավորներն սկսել են «համագործակցել» ոչխարների հետ: Այսպիսով, նրանք փորձում են մաքրել Քրոսհեյվեն գյուղի գերեզմանները խոտից ու մամուռից: Այս մասին գրում է RTÉ-ն:

Նախաձեռնությունն առաջարկել է Քրոսհեյվենի քաղաքային խորհրդի տեղակալ Օդրի Բաքլին: Ուելս կատարած ճանապարհորդության ընթացքում նա տեսել էր, թե ինչպես են եկեղեցական համայնքի անդամների այծերն արածում Հաուերի գերեզմանատանը:

Սկզբում պատմաբաններն այծերին են օգտագործել։ Այդպիսով 1700-ականների 400 գերեզմանաքար է հայտնաբերվել։

Սակայն, ինչպես պարզվել է, այծերը միայն մամուռն են կերել, իսկ խոտը թողել են։ Այս պատճառով նրանց փոխարինել են ոչխարներով։

«Հուշարձաններից շատերը պարզապես մակագրություններ ունեցող քարեր են: Մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ գերեզմանաքար գնել, ուստի նրանք որպես գերեզմանի նշան գլաքարեր էին օգտագործում», - նշում են պատմաբանները:

Հայտնի է, որ ծրագրի մասնակիցները տեղական ֆերմերներից 12 ոչխար են վարձում: