Վահան Քերոբյանը մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին
copy image url

Վահան Քերոբյանը մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին

Ներքին 1 տարի առաջ - 18:56 10-06-2023
Այսօր, հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում կայացավ թվով 6-րդ «Ոչխարների Խուզման» փառատոնը, որի պատվավոր հյուրերն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը։



Փառատոնը կազմակերպվել էր «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Միջոցառման հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը:



Փառատոնի ընթացքում ցուցադրվեց «Տերյան» մշակութային կենտրոն ՀԿ-ի հայկական տարազների և ակսեսուարներ հավաքածուն։



Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։



«Ոչխարների Խուզման» փառատոնի 2023 թվ. մրցույթի հաղթող ճանաչվեց Լևոն Մանվելյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակ համայնքից։