Բելառուսում կա ավելի քան 470 քաղբանտարկյալ. ԵՄ
copy image url

Բելառուսում կա ավելի քան 470 քաղբանտարկյալ. ԵՄ

Արտաքին 3 տարի առաջ - 15:45 08-06-2021

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը հայտարարել է, որ Բելառուսում քաղաքական դրդապատճառներով ազատազրկման մեջ է գտնվում ավելի քան 470 մարդ: Այս մասին իր Twitter-ում հայտնել է գերատեսչությունը, որը գլխավորում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք գիտենք, որ ավելի քան 470 մարդ գտնվում է Բելառուսի բանտերում միայն այն բանի համար, որ նրանք պահանջել են ազատ և արդար ընտրություններ: ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում քաղբանտարկյալներին և Բելառուսի քաղաքացիներին: Մարդու իրավունքների խախտումները չեն կարող լինել անպատժելի: Բոլոր խախտողները կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ: