26.470 մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից
copy image url

26.470 մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

Ներքին 2 տարի առաջ - 20:49 16-04-2023
2022 թ-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 4417 քաղաքացի։ Այս մասին Oragir.News-ի հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Մեզ նաև հայտնել են, որ 2018 թ-ին դադարեցվել է 5422 ՀՀ քաղաքացիություն, 2019-ին՝ 6525, 2020թ-ին՝ 5596, 2021 թ-ին՝ 4510։

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումում դիմումատուն պատճառ չի նշում։

Համաձայն ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 24-րդ հոդվածի՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե նա այլ պետության քաղաքացիություն չունի և մինչև ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը, չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին։

Հետևաբար, վերոնշյալ ցուցանիշների պարագայում դիմումատուները ունեցել են այլ երկրի քաղաքացիություն կամ մինչև նախագահի կողմից ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը, ներկայացրել են օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր տեղեկանք տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին։