Ավետիք Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դեկտեմբերի 12-ին վարչախմբակը հերթական "որոշումն" է կայացրել, որով պետական բյուջեով ռազմարդյունաբերությանը հատկացված միջոցներից ևս 470 մլն դրամ է կրճատվել: Կրճատված ֆինանսավորումից մեծ մասը բաժին է ընկնում փորձանմուշների արտադրությանը` 330մլն:
Սրանից մոտ 3 ամիս առաջ ԲՏ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը երդում-կրակ էր ուտում, սրտաճմլիկ գրառումներ էր անում, որ ռազմարդյունաբերության զարգացման նպատակով դարակազմիկ որոշում են ընդունել, ու որ հետամուտ են Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմանը:
Ձեր կարողացածը ստախոսությունն է և հակապետական գործունեությունը»։