Իրանը շուտով վճարելու է ՄԱԿ-ին իր պարտքը. Ս. Խաթիբզադե
copy image url

Իրանը շուտով վճարելու է ՄԱԿ-ին իր պարտքը. Ս. Խաթիբզադե

Արտաքին 3 տարի առաջ - 09:45 04-06-2021

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի իրանական «Իռնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը շուտով վճարելու է ՄԱԿ-ին իր պարտքը։

Նա ասել է, որ Իրանը միշտ ժամանակին է վճարել պարտքը, սակայն այս անգամ իր նախորդ տարվա անդամավճարը չի վճարել ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ «կամայական պատժամիջոցների պատճառով», որը փակել է վճարման ուղին: Ըստ խոսնակի՝ «դա ոչ մի կերպ Իրանի մեղքը չէ», և ՄԱԿ-ի քարտուղարությունն էլ տեղյակ է խնդրի մանրամասներին:

Խաթիբզադեն շեշտել է, որ Իրանը շուտով կվճարի ՄԱԿ-ին իր պարտքը կորեական բանկում իր հաշվի միջոցով:

Հիշեցնենք, որ ՄԱԿ կանոնադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ անդամավճարի պարտք ունեցող երկիրը զրկվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկության իրավունքից: Սակայն Գլխավոր ասամբլեան կարող է թույլ տալ, որ տվյալ անդամը քվեարկի, եթե ընդունի, որ ուշացումը տեղի է ունեցել երկրից անկախ հանգամանքների բերումով։