Իսրայելը հայտարարել է, որ Իրանը շուտով միջուկային ռումբ կստեղծի
copy image url

Իսրայելը հայտարարել է, որ Իրանը շուտով միջուկային ռումբ կստեղծի

Արտաքին 3 տարի առաջ - 13:50 15-09-2021

Իսրայելի պաշտպանության նախարար Գանցը Foreign Policy ամսագրին ասել է, որ Իրանը երկու-երեք ամսվա ընթացքում կարող է ունենալ միջուկային ռումբ արտադրելու համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու հնարավորությունները:

Նա հստակեցրել է, որ եթե Իրանին հաջողվի հատել միջուկային շեմը, ապա տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազք կծագի:

Գանցը նաև ասել է, որ ապագայում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է թույլ տալ Իրանին և նրա կողմնակիցներին ավելի վստահ գործել:

«Մենք չենք կարող Թեհրանին թույլ տալ այս իրավիճակից եզրակացնել, որ եթե իրենք մնան ուժեղ և վճռական, ապա Արևմուտքը կհանձնվի»,- մեջբերում է թերթը նախարարի խոսքերը: