Վիագրա խմբի նախկին մենակատար Տատյանա Նայնիկը մեղադրել է Կոնստանտին Մելաձեին հետապնդումների մեջ:
Նայնիկը միացել է խմբին 23 տարեկանում Վալերի Մելաձեի հրավերով: Ինչպես պատմում է երգչուհին՝ Կոնստանտին Մելաձեի և նրա առաջին հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանում: Այդ ժամանակ պրոդյուսերը դիմավորել է նրան և ուղեկցել հյուրանոց: Այնտեղ նա խնդրել է աղջկան փորձել համերգի զգեստը: Ինչից հետո երգչուհին սկսկել է կասկածով վերաբերվել Մելաձեին: Ըստ երգչուոհւ՝ որոշ ժամանակ անց Մելաձեի կողմից անպարկեշտ գրկախառնությանը հետևել է նամակագրությունը:
«Ես հասկացա, որ նա դա անում է բոլոր աղջիկների հետ: Մի անգամ նա ինձ առաջարկեց նստել իր կողքին : Խոսակցությունը, որ սկսկվել էր այլ հարցերի շուրջ ավարտվեց նրա կողմից ոտնձգության փորձով, նա շոյում էր իմ ազդրերը: Ես մերժում էի նրան, իսկ նա համառում էր իր ցանկություններում»:
Դեպքից վեց ամիս անց Տատյանան որոշել է դուրս գալ խմբից, որքան էլ Մելաձեն դեմ էր այդ որոշմանը: Նայնիկին հետևել է Ալենա Վինեցկայան՝ նույնպես հեռանալով խմբից: Ըստ Նայնիկի՝ պատճառը եղել է միևնույնը: