«Ռուկի վվերխ» խմբի մենակատար Սերգեյ Ժուկովը Ռուսաստանից հեռացել է և եկել Հայաստան

Ավելին 2 տարի առաջ - 16:34 03-05-2022

Ռուս երգիչ, «Ռուկի վվերխ» փոփ խմբի մենակատար Սերգեյ Ժուկովը, նախնական տվյալներով, ընտանիքի հետ լքել է երկիրը։ Այս մասին հաղորդում է «ՖեդերալՊրես» պարբերականը։

Ենթադրաբար, երգչին արդեն տեսել են Երևանի կենտրոնում։

Միաժամանակ Ժուկովը չի թաքցրել իր հեռանալը և իր սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ արտերկրից։

Ժուկովն առայժմ չի պարզաբանել իր՝ Հայաստան գալու պատճառը։ Նա ստույգ չի պատասխանել, թե արդյոք Ռուսաստանի սահմաններից դուրս նա ժամանակավո՞ր է ապրում։

Ինչպես փոխանցում են տեղական լրատվամիջոցները, ռուս երգչին տեսել են բողոքի ակցիաները դիտելիս։ Ինքը՝ Ժուկովը, աղբյուրների խոսքով, դրանց չի մասնակցել։

Մայիսի 3-ին ոստիկանության աշխատակիցները Երևանում բերման են ենթարկել բողոքի ակցիաների 117 մասնակցի։