Иванушки International խմբի 50-ամյա մենակատար Կիրիլ Անդրեևն առաջին անգամ պապիկ է դարձել
copy image url

Иванушки International խմբի 50-ամյա մենակատար Կիրիլ Անդրեևն առաջին անգամ պապիկ է դարձել

Ավելին 3 տարի առաջ - 11:41 09-06-2021

«Иванушки International» խմբի մենակատար Կիրիլ Անդրեևը պապիկի է դարձել։ Նախորդ շաբաթ ծնվել է նրա թոռնուհին։

Ուրախալի լուրը հայտնել է Կիրիլ Անդրեևի հարսը՝ Ադելինան:
Երջանիկ մայրիկը սոցցանցում լուսանկար է հրապարակել և գրել. «Բարի գալուստ, աշխարհ, մեր փոքրիկ արքայադուստր»:

Ինչպես երևում է լուսնակարից փոքրիկը ծնվել է 3470 քաշով:

Կիրիլ Կիրիլովիչն ու Ադելինան ամուսնացել են նախորդ տարվա փետրվարին։ Նրանք ոչ միայն հարսանիք են կազմակերպել, այլեւ պսակադրվել են։ Աստղային ծնողները վճարել են խնջույքի համար ու նորապսակներին բնակարան նվիրել։