STARSHIP ՆԱԽԱՏԻՊՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ
copy image url

STARSHIP ՆԱԽԱՏԻՊՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 13:10 04-03-2021

Ամերիկյան SpaceX-ը մեկ օրվա ընթացքում երկրորդ փորձից փորձարկել է Starship SN10 տիեզերանավի նախատիպը, հեռարձակումն իրականացվել է ընկերության կայքում:

Փորձարկումների ժամանակ Starship-ը բարձրացել է մոտ 10 կիլոմետր բարձրության վրա, որից հետո առաջին անգամ վայրէջք է կատարել: Նախորդ փորձարկումներն ավարտվել էին վայրէջքի ժամանակ հրթիռի պայթյունով:

Ավելի վաղ, Starship SN10 նախատիպի՝ հեռավոր թռիչքների համար նախատեսված թռիչքը շտապ չեղյալ է հայտարարվել շարժիչները գործի դնելուց հետո: