NASA-ն հայտնում է, որ Ingenuity անօդաչու ուղղաթիռը, որը Մարս է ժամանել Perseverance մարսագնացի հետ, իր հինգերորդ թռիչքի ժամանակ դեպի Մարս վայրէջք է կատարել նոր վայրում:
Թռիչքն այս անգամ շարունակվել է 108 վայրկյան, ուղղաթիռը տեղափոխվել է 129 մետր դեպի հարավ և բարձրացել է 10 մետր և վայրէջքից առաջ բարձր որակի գունավոր լուսանկարներ է արվել:
Նախորդ չորս թռիչքների ժամանակ ուղղաթիռը մշտապես վերադառնում էր թռիչքի վայր: Ուղղաթիռի գլխավոր նախագծող Բոբ Բելարամը նշել է․ «Մեր հետագա նպատակն է Ingenuity-ն տեղափոխվի այնպես, որ չդանդաղեցնի Perseverance-ի գիտական ուսումնասիրությունները: NASA-ն կգնահատի արդյունքները, երբ մի քանի թռիչքներ ևս կարվեն, մի քանի շաբաթ անց»:
Ուղղաթիռի ստեղծումն արժեցել է 80 մլն ԱՄՆ դոլար: Դրա առաջին թռիչքն իրականացվել է ապրիլի 19-ին: Այն թռել էր 3 մետր, թռիչքի տևողությունը կազմել էր ընդամենը 39.1 վայրկյան:
Perseverance մարսագնացի առաքելության նպատակն է պարզել, թե արդյոք Մարսի վրա կան հնագույն կյանքի հետքեր: