Այս պայմաններում իմփիչմենտը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ. Հովասափյան
copy image url

Այս պայմաններում իմփիչմենտը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ. Հովասափյան

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 18:54 28-04-2025
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ներկայումս ստեղծված քաղաքական փակուղային իրավիճակը, որի հետևանքով տարածքային կորուստներ են արձանագրվել, սահմանային անվտանգությունը վտանգված է, բանակի մարտունակությունը թուլացել է, իսկ պետական ինստիտուտների հեղինակությունը նվազել, լրջորեն առաջացնում է քաղաքական պատասխանատվության հարց։ Նիկոլի իշխանության պայմաններում ընդունված որոշումները և իրականացված քայլերը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն հակասում են պետականության պահպանման և ազգային անվտանգության հիմնական սկզբունքներին։

Այս պայմաններում իմփիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ՝ պետական շահերի պաշտպանությունը ապահովելու նպատակով։

Դա բացառապես իրավական գործընթաց է, որը հիմնվում է Սահմանադրության դրույթների վրա և ենթադրում է իշխանության կողմից լուրջ խախտումների արձանագրում։

Պատմական օրինակները ցույց են տալիս, որ իմփիչմենտը կիրառվում է այն դեպքերում, երբ պետության ղեկավարի գործողությունները հակասում են սահմանադրությանը կամ ազգային շահերին։ 1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց՝ ի պատասխան Վոթերգեյթի սկանդալի պատճառով սկսված իմպիչմենտի գործընթացին։ Նիքսոնի դեպքում խոսքը գնում էր իշխանության չարաշահման և հետաքննության խոչընդոտման մասին։

2016 թվականին Բրազիլիայում Դիլմա Ռուսեֆը պաշտոնից հեռացվեց՝ ֆինանսական մանիպուլյացիաների մեղադրանքներով, որոնք ազդել էին պետբյուջեի հաշվետվողականության վրա։ Հարավային Կորեայում 2017-ին նախագահ Պակ Կուն Հեն հեռացվեց կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։

Ըստ էության սա ցույց են տալիս, որ իմպիչմենտի հաջող ընթացքի համար անհրաժեշտ են հստակ իրավական հիմքեր, հանրային լայն մասնակցություն և քաղաքական կոնսոլիդացիա։

Օրինականության և գործընթացի թափանցիկության պահպանումը վճռորոշ նշանակություն ունի հանրային վստահությունը պահպանելու համար։ Իմպիչմենտը տվյալ դեպքում դիտարկվում է որպես սահմանադրական մեխանիզմ՝ ուղղված քաղաքական պատասխանատվության սահմանմանը և պետության շահերի պաշտպանությանը»։