Թրամփի դեմ մահափորձը դիտարկվում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն. ՀԴԲ
copy image url

Թրամփի դեմ մահափորձը դիտարկվում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն. ՀԴԲ

Արտաքին 9 ամիս առաջ - 10:02 15-07-2024
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն։ Այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու այլ հանդիսատեսներ վիրավորվել, ՀԴԲ-ն հետաքննում է որպես սպանության փորձ և պոտենցիալ ներքին ահաբեկչական գործողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ մինչ հրաձգությունը կասկածյալի հետ չեն առընչվել։ Նշվում է նաև, որ ՀԴԲ-ն շարունակում է հետաքննել՝ արդյոք տղամարդը հանցակիցներ ունեցել է, թե ոչ՝ չնայած՝ այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա միայնակ է գործել։ Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ առայժմ չեն պարզել հարձակվողի դրդապատճառները, սակայն աշխատում են դեպքերի հաջորդականությունն ու հարձակումից առաջ տղամարդու տեղաշարժերը պարզելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված