Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարություն է արել իր ալիքում՝ վստահեցնելով, որ հարթակի ղեկավարությունը երբեք չի բացահայտել օգտագործողների անձնական հաղորդագրությունների որևէ տեղեկություն։ Նրա խոսքով՝ Telegram-ը միայն սահմանափակ տեղեկություն է տրամադրել իրավապահներին՝ այն էլ միայն հանցագործության մեջ կասկածվող անձանց վերաբերյալ՝ կոնկրետ՝ նրանց IP հասցեներն ու հեռախոսահամարները։
«Տեխնիկապես անհնար է ապահովել, որ միայն Ոստիկանությունը կարողանա մուտք գործել հարթակ։ Այդ տվյալները կարող են հասանելի դառնալ նաև օտարերկրյա գործակալների կամ հաքերների համար, ինչի հետևանքով բոլոր օրինապաշտ օգտատերերի գաղտնիությունն էլ կարող է վտանգվել», – գրել է Դուրովը։