Ուղիղ եթեր

Առաջ ավելի ուժեղ անձրևներ էլ են եղել, բայց Վենեցիայի օրը չէինք ընկնում. հարցում՝ ջրհեղեղների մասին 

Անձրևի հետևանքով Երևանի փողոցներում կրկին հեղեղումներ են եղել։

Մայրաքաղաքում ամեն անգամ անձրևից հետո ճանապարհները դառնում են անանցանելի և քաղաքում իսկական ջրհեղեղ է լինում։

Վերջին անձրևներից հետո ցոցցանցերում օգտատերերը տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է, որ փողոցներն անանցանելի են անցորդների համար:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ երբ մայրաքաղաքում հորդ անձրև է գալիս, գետեր են առաջանում: Իսկ այս ամենի ֆոնին Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց՝ ինչո՞ւ որևէ մեկը չի պատժվում դրա համար։
«Իրենք իրե՞նց պետք է պատժեն։ Առաջ ավելի ուժեղ անձրևներ են եղել, բայց սենց Վենեցիայի օրին չենք ընկել»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Անցորդներից մեկի համոզմամբ էլ՝ քաղաքապետարանը անձնական հարցերով է զբաղված, և պետական հարցերի հետ գործ չունի։
«Ոչ մեկ ոչինչ չի անում, մենակ իրենց աշխատասենյակում նստած կոֆե են խմում»,-պատասխանեց հարցվածներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված