Հռոմի պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ երեք կնոջ է նշանակել եպիսկոպոսների բաժանմունքում
copy image url

Հռոմի պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ երեք կնոջ է նշանակել եպիսկոպոսների բաժանմունքում

Ավելին 2 տարի առաջ - 23:24 13-07-2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեք կնոջ է նշանակել Վատիկանի կոմիտեում, որտեղ նախկինում բոլորն արական սեռի ներկայացուցիչներ են եղել. կոմիտեն օգնում է եպիսկոպոսների ընտրությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Խորհրդի կազմում ընդգրկվել են Ռաֆայելլա Պետրինին՝ միանձնուհի և Վատիկանի կառավարության գլխավոր քարտուղար, Իվոն Ռենգոտը՝ միանձնուհի և Քրիստոնյաների օգնական Մարիամի դուստրերի միաբանության նախկին մայրապետ, ինչպես նաև Մարիա Լիա Ձերվինոն՝ աշխարհական և Կանանց կաթոլիկ կազմակերպությունների համաշխարհային միության նախագահ։

Նրանցից բացի՝ կոմիտեում ընդգրկված են 11 կարդինալներ, եպիսկոպոսներ և քահանաներ։