Փաշինյանը շնորհավորել է Նիդեռլանդների վարչապետին Թագավորի օրվա առիթով
copy image url

Փաշինյանը շնորհավորել է Նիդեռլանդների վարչապետին Թագավորի օրվա առիթով

Ներքին 11 ժամ առաջ - 15:06 27-04-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով:

«Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։

Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։

Ուրախ եմ արձանագրել, որ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմա­կան նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություն­ներ և հեռանկարներ։ Առանձնահատուկ կարևորում եմ Հայաստան-ԵՄ գործընկե­րության շրջանակներում մեր համագործակցության հետագա զարգացումը։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»,- նշել է վարչապետը։