Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
copy image url

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Խոսք 3 տարի առաջ - 13:55 12-10-2021

ՀՀ ԱԺ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային:

Ցավակցական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին:

Վշտակցության եւ ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Ամենից շատ դիտված