3 տարի առաջ այս օրը ողբերգական միջադեպ տեղի ունեցավ ու մեծագույն ողբերգությունը կայանում է նրանում, որ 3 տարի անցել է, ու մինչև այսօր առաջին հերթին պետք է արձանագրենք, որ չկա պատասխանատվության ենթարկված անձ։ Այս մասին ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից սպանված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի կազմակերպված մոմավառության ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Այստեղ գալիս ենք պնդման, որ առաջին հերքին միջադեպը քաղաքական ուղղորդվածություն ունի և քաղաքական իշխանությունը, քանի որ հենց ինքնին դեպքը քաղաքականացված է, որովհետև Սոնա Մնացականյանը դարձավ վարչապետի ավտոշարասյան զոհը։ Ի դեպ, հանգամանքները նշենք։ Հատկանշական է, որ հենց այսօր քաղաքացու օրն է նշվում։
Քաղաքացու տոն օրը թույլատրվող տարածքով, կանաչ լույսի տակով անցնելու փորձ է կատարվել, իսկ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջը վրաերթի է ենթարկել։ Կապ չունի, հղի կին էր էդ պահին, մարդ էր, ում իրենք հարվածել են։ Ավտոշարասյանը զուգորդում է նաև շտապօգնության մեքենան։ Որևէ մեկն էդ 10 մեքենաններից չի կանգնել, գոնե տեսնի էդ մարդու որպիսությունը»,- ասաց նա։
Մելոյանը նկատեց նաև՝ Փաշինյանի շարասյան ռադիոկապի ձայնագրությունը «հրաշքով» կորել է։
Մանրամասները՝ տեսանյութում․