Ուղիղ եթեր
Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն` Փարիզի 9-րդ շրջանում
copy image url

Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն` Փարիզի 9-րդ շրջանում

Ներքին 3 ժամ առաջ - 19:50 23-04-2025
Ապրիլի 23-ին, Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը։

Արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ, միջոցառման համակազմակերպիչ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի այլ անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված