Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակիցների հետ կազմակերպեց խորհրդանշական քայլերթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Քայլերթի նպատակը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն էր զոհվածների հիշատակին, այլ նաև քաղաքացիների հավաքական ձայնն ու միասնականությունը՝ պատմական արդարության վերահաստատման համար:
Նախաձեռնության մասնակիցներն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չպետք է մոռացվի, իսկ նման քայլերը հզոր հիշեցում են՝ ազգային ինքնության, պատմական հիշողության և քաղաքացիական դիրքորոշման կարևորության։
Մանրամասները՝ տեսանյութում: