Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ է իրականացվել Գյումրիում։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` ջահերով երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից և շարունակվել է մինչև Բագրատունյաց հրապարակ, որտեղ երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։
Երթի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս իշխանության ջանքերին՝ հայը շարունակում է մնալ պահանջատեր։
Մանյա Ղազարյանն ասում է` իշխանությունը փորձում է ջնջել մեր հիշողությունը։
Մանրամասները` տեսանյութում։