Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ

Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 15:32 24-04-2025
Այսօր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Վաղ առավոտից մարդկանց հոսքը չի դադարում Հերհերի, կամ Ջարդի ձոր ծաղիկներ խոնարհելու իրենց ցեղասպանված հարազատների հիշատակին։

Հովհաննես Սարգսյանը Հայրենյաց գյուղից է Oragir.News-ի հետ զրույցում պատմել է այն ամենը, ինչ լսել է իրենց տան մեծերից։

«Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը: Շատ վայրագություններ են արել, այդ ամենը հնարավոր չէ մոռանալ»,-ասում է Ցեղասպանության նահատակի ժառանգը։

Մանրամասները` տեսանյութում։